Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Նրանք իրենց կեղտոտ ձեռքերը տաքացնում են համայնքային սուղ բյուջեի ու սուբվենցիոն ծրագրերի վրա

Նրանք իրենց կեղտոտ ձեռքերը տաքացնում են համայնքային սուղ բյուջեի ու սուբվենցիոն ծրագրերի վրա
16.04.2024 | 10:34

Առաջին լուսանկարում Վաղարշակ Հակոբյանն է, ԱԺ նիկոլական դեպուտատ:

Նա բանակում չի ծառայել:

«Հետք»-ը գրեց, որ սրա հետ աֆիլացված կազմակերպությունը վճարել է մեկ մլն դոլար ու ձեռք է բերել Ծաղկաձորում հողամաս՝շենքեր կառուցելու համար:

Մյուս լոսանկարում Սարուխանյան Կարենն է՝Ճենճը: Նա ևս նիկոլական պատգամավոր է ու էլի բանակում չի ծառայել:

Հասցրել է Շիրակի մարզում հայտնվել բազմաթիվ կոռուպիոն սկանդալների կիզակետում, ձեռք է բերել խոշոր կաշառակերի համբավ: Սերտ հարաբերությունների մեջ է Գյումրիի տեղական ինքնակառավարումը խաբեությամբ ստանձնած Բալասանյանի пивзавод-ի պարագլուխների հետ: Նրանք իրենց կեղտոտ ձեռքերը տաքացնում են համայնքային սուղ բյուջեի ու սուբվենցիոն ծրագրերի վրա:

Հարգելի հայեր, դուք թուրքերից մի վախեցեք: Սրանցից սարսափեք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ